Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Արտ Ֆեստ»-ը շարունակվում է

«Արտ Ֆեստ»-ը շարունակվում է
22.05.2015 | 12:20

«Արտ Ֆեստ» փառատոնը շարունակվում է: Մայիսի 22-ին` ժամը 19.00-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Էգուստ» բեմադրությունը` ըստ Մահմուտ Նազերիի «Երկդուռ սենյակ» պիեսի: Բեմադրիչ` Սամվել Թադևոսյան:

Նույն օրը ժամը 19.00-ին ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնում թատերասերները կարող են դիտել Ժան Պոլ Սարտրի «Փակ դռների հետևում» պիեսը` Աստղիկ Միքայելյանի բեմադրությամբ: Դերերում` Անի Պետրոսյան, Նարեկ Մարտիրոսյան, Անի Քիթափսզյան:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ